воскресенье, 14 августа 2011 г.

Հայտնվել է Գրիգոր Գեւորգյանի սպանության կադրերը


5:02 | ՀՈՒՆԻՍ 16, 2011 
2008թ. մարտի 1-ի վերաբերյալ YouTube կայքում հայտնվել է նոր տեսանյութ: Այն վերնագրված է Գրիգոր Գեւորգյանի սպանությունը:
28-ամյա Գրիգոր Գեւորգյանը 2008թ. մարտի 1-ին սպանվել է հրազենային կրակոցից Լեոյի եւ Պռոշյանի խաչմերուկում գտնվող կամարի տակ` դեպի տուն տանող ամենօրյա ճանապարհի վրա: Մահվան պատճառ է հանդիսացել գլխուղեղի կենսական կարեւորագույն ֆունկցիաների սուր խանգարումը:
Մարտի 1-ի ողբերգության 10 զոհերից մեկը` Գրիգոր Գեւորգյանը, Կոնդի բնակիչ էր:
Այս տեսանյութում պատկերված է, թե դիպուկահարներն ինչպես են գնդակահարում Գրիգոր Գեւորգյանին, իսկ այնուհետև թույլ չեն տալիս, որպեսզի ցուցարարները օգնություն ցույց տան նրան: Տեսանյութում նրա անշարժ դին մոտ 30 րոպե ընկած է գետնին, ցուցարարների դիմաց կանգնած են զորքերը և ցուցարարները կրակոցներից թաքնվելով փորձում են օգնություն ցույց տալ ընկած Գրիգոր Գեւորգյանին:
2008թ. մարտի 1-ին ժամը 24.00-ի սահմաններում Գրիգորի բջջային հեռախոսը ընդհանրապես անջատվեց: Նրան ամբողջ գիշեր փնտրել են, սակայն չեն կարողացել գտնել: Նրա դին հայտնաբերվել են մարտի 2-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում:
Գրիգոր Գեւորգյանի կնոջը հայտնել են, որ մինչեւ զոհվելը Գրիգորի բջջային հեռախոսը նրա ձեռքին է եղել եւ նա նկարահանումներ է կատարել դեպքի վայրում: Նրա հեռախոսի մեջ պահպանված են եղել այրվող մեքենաների նկարները:
Գրիգոր Գեւորգյանը երկու անչափահաս երեխաների հայր էր; Նա նաեւ Արցախյան պատերազմի զոհված ազատամարտիկի որդի էր:

Комментариев нет:

Отправить комментарий