Պարոն Վարչապետ ՀՀ ԿԱ ՊԵԿ տեսուչները, կոմիտեի նախագահի 28 հոդվածի համաձայն հանձնարարականով 120 օր ստուգում են անցկացրել նորաստեղծ կազմակերպությունում, բացի դրանից նյութեր կազմել և ուղարկել նույն կոմիտեի հետաքննչական բաժին, բացահայտումներ անելու (բայց բացարձակապես խախտումներ չեն եղել, բացի անհիմն մեղադրանքներից հետքաննչական վարչության պետի կողմից), տարբեր գրություններ պատրաստել և ուղարկել գործնական հարաբորություններ ստեղծվող կազմակերպությունների տնօրեններին: Կազմակերպությունը հիմնադրվել է 2007թ. և ամնիջապես կասեցվել, վերսկսել է աշխատանքը 2010թ. փետրվարին, ապրիլ ասմին ունեցել եմ մատակարարման պայմանագիր մեկ միլիոն երկու հարյուր հազար դրամի չափով, նույն պայմանագրի հիման վրա ՀՀ ԿԱ ՊԵԿ Մասիսի տարածքային տեսուչները կազմում են ակտ յոթհարյուր հազար դրամի չափով, ինչը ես առ այսօր չեմ վճարել չեմ էլ վճարի, ինչի համար և գումարը կրկնապատկվել է, հետագայում ուղարկվել է ՀՀ տնտեսական դատարան և ՀՀ ԴԱՀԿ ին ուղարկվել կատարողական վարույթ:
Ճգնաժամի ժամանակ, որ շատ խոշոր կազմակերպություններ սկսեցին հարկեր թաքցնել, խնդրել, որ չվճարեն, իմ հիմնադրած կազմակերպություններից մեկը 50 մլն դրամից ավել մուտքեր ուներ "պետբյուջե":
Մեկ ամսվա կազմակերպության վրա մեկ միլիոն չորս հարյուր հազր դրամ ակտ գրեն?? Կատարված գործարքներից երկու անգամ ավել?? Տվյալ ակտը բողոքարկել ՀՀ տնտեսական դատարանում համարում եմ անիմաստ ժամանակի օգտագործում:
Նաև ասեմ ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի կողմից հետքաննչական գործուղությունների ժամանակ և գրասենյակի խուզարկումից հետո կազմակերպության գործնական համբավին անմիջապես հարված են հասցրել և ունեցել խոշոր չափերի վնասներ, որին ես մեղադրում եմ ՀՀ ԿԱ ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաներին իրենց անմիջական պարտականությունները պատշաճ կերպով չկատարելու համար և տվյալները շինծու դասավորելու համար:

Հասկանում եմ, որ իմ կողմից հնարավոր չի լինի օրինականությունը պաշտպանելու և վստահ եմ հետագա գործունեություն վարել Հայաստանի Հանրապետությունում համարում եմ անիմաստ և այդ իսկ պատճառով մոտ օրերս կլքեմ եմ Հայաստանը անորոշ ժամանակով:
Հարգանքով` Սարգիս Մամյան
Լոջիսթտիք Քամփոնի ՍՊԸ
Հիմնադիր - Տնօրեն
Комментариев нет:
Отправить комментарий