ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՌԵԿՏՈՐ
Պարոն` ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՔՄԱՋՅԱՆԻՆ
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ Տ-73 ԽՄԲԻ
ՆԱԽԿԻՆ ՈՒՍԱՆՈՂ~ ՍԱՐԳԻՍ ՄԱՄՅԱՆԻՑ
ՀԱՐԳԵԼԻ ՌԵԿՏՈՐ
Ես Սարգիս Անդրանիկի Մամյանս 31.08.1997թ. վճարովի հիմունքներով ընդունվել եմ ՀՀ կրթության և գիտության նախարարության Երևանի ճարտարապետության և շինարարության համալսարան, տրանսպորտային շինարարության ֆակուլտետ Տ–73 խումբ, համալսարանի հետ կապը խզելու և վարձը չվճարելու պատճառով հաստատության ռեկտորի #413 առ 03.09.2001թ. հրամանի համաձայն 4-րդ կուրսից հեռացվել եմ համալսարանից, հետագայում ուսանողական իրավունքները վերականգնել կամ որևէ փաստաթուղթ տրամադրել ուսման վարձը վճարելուց հետո, որը ես կատարել եմ ՀՀ ԶՈՒ պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունը ավարտելուց հետո:
29.11.2004թ. դիմում եմ ներկայացրել ԵրՃևՇ համալսարանի ռեկտորին հեռակա ուսուցման տրանսպորտային շինարարության ֆակուլտետի 4-րդ կուրս վերականգնելու համար, դիմումը ընդունվել էր և ուղեգրվել տրանսպորտային շինարարության հեռակա ֆակուլտետի դեկանին, վերջինիս հրամանի հիմքում ընկած էր այն, որ վերականգնել միայն Ս.Մամյանի դիմումի և վարձի վճարման կտրոնի ներկայուցայն դեպքում, վարձը վճարված չի եղել:
Սակայն երկու տարի անց հաստատության ռեկտորի #845 առ 24.11.2006թ. հրամանի համաձայն հեռացվել եմ հեռակա ֆակուլտետի 5-րդ կուրսից վարձը չվճարելու կապակցությամբ և հրամանում հավելել վերականգնել կամ փաստաթղթեր տրամադրել վարձը վճարելուց հետո, այն ինչ կազմում է 150 000 ՀՀ դրամ:
Հարգելի ռեկտոր գտնում եմ, որ #845 առ 24.11.2006թ. ռեկտորի հրամանը հիմք չունի քանի, որ 29.11.2004թ. արձակված վերականգնման հրամանի հիմքերը լիովին կատարված չեն եղել և հեռակա ուսուցման ֆակուլտետի դեկանատը իրավունք չուներ վերականգնելու և հետագայում միջնորդեր հեռացման համար այն էլ երկու տարի անց 5-րդ կուրսից:
Համարում եմ ուսումը շարունակել հաստատությունում անհնարին և խնդրում եմ համալսարանի ռեկտորի #845 առ 24.11.2006թ հրամանի հիմքում ընկած վարձավճարի գոյացուման օրինականությունը:
Հարգանքով` Սարգիս Մամյան
Комментариев нет:
Отправить комментарий